«Փաստինֆո». Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտպանել է Հռոմի պապ Լևոն XIV-ին, այն բանից հետո, երբ պապը քննադատության է ենթարկվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։
Ապրիլի սկզբին, ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի կոչից հետո՝ աղոթել զինվորականների համար, Հռոմի պապը հայտարարել էր, որ գերիշխելու ցանկությունը չի համապատասխանում Հիսուս Քրիստոսի ուղուն։
«Իրանի մեծ ժողովրդի անունից դատապարտում եմ Ձերդ Գերազանցությանը ուղղված վիրավորանքը և հայտարարում, որ խաղաղության և եղբայրության մարգարե Հիսուսի պղծումը անընդունելի է ցանկացած ազատ մարդու համար։ Թող Ալլահի փառքը լինի ձեզ վրա», – գրել է Փեզեշքիանը X սոցիալական ցանցում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)