Նռնակ, պայթուցիչ.Գյումրիում սպանության նախապատրաստման դեպք է կանխվել, կան ձերբակալվածներ (ՎԻԴԵՈ)

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները բացահայտել և կանխել են սպանության նախապատրաստման ծանր հանցագործություն. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները բացահայտել և կանխել են սպանության նախապատրաստման ծանր հանցագործություն:


Ինչպես հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը, քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի երկու բնակիչ սպանություն են նախապատրաստում և հանցավոր մտադրությունն իրականացնելու համար փորձում են ապօրինի ձեռք բերել զենք-զինամթերք։


Ձեռնարկված միջոցառումներով տեղեկությունը ստուգվել է և Շիրակի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել քրեական վարույթ՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, ինչպես նաև զենքի ապօրինի կրելու և հրազենի կամ ռազմամթերքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։

Դատարանի որոշմամբ ապրիլի 11-ին խուզարկություններ են կատարվել 47 և 26 տարեկան տղամարդկանց բնակության վայրերում։ 47-ամյա տղամարդու Վարդ-Բաղ միկրոշրջանում գտնվող տան խուզարկությամբ հայտնաբերվեցին նռնակ, պայթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգվածով լցված ծխախոտի տուփ։


Երկուսն էլ ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։


`


Leave a comment