ԱՄՆ–ն սկսում է Հորմուզի նեղուցի շրջափակումը

https://arm.sputniknews.ru/20260413/amnn-sksum-e-hvormuzi-neghuci-shrjapakumy-100951002.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100471545_0:0:1069:802_1920x0_80_0_0_d2bf3368072fb3142e683082e9f2d267.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, հորմուզի նեղուց

ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, հորմուզի նեղուց

Բաժանորդագրվել

Իսլամաբադում կայացած բանակցությունների ձախողումից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ–ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) սկսում է Հորմուզի նեղուցի շրջափակումը՝ կատարելով նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարականը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հրամանատարությունը խոստացել էր ապրիլի 13-ի ժամը 18:00-ից (Երևանի ժամանակով) սկսել իրանական նավահանգիստներ մտնող և այնտեղից դուրս եկող ողջ ծովային երթևեկության շրջափակումը: Միաժամանակ նշվում էր, որ խոսքը ինչպես Պարսից ծոցի, այնպես էլ Օմանի ծոցի նավահանգիստների մասին է, որոնք միմյանց հետ կապվում են Հորմուզի նեղուցով:

Հիշեցնենք` Իրանը և ԱՄՆ-ը ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Ավելի ուշ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը: Նա նաև հանձնարարեց ԱՄՆ ՌԾՈւ-ին հետևել և կանգնեցնել բոլոր այն նավերը, որոնք նեղուցով անցնելու համար վճարել են Իրանին:

Leave a comment