Դատախազությունը կբողոքարկի Կաթողիկոսի խափանման միջոցը վերացնելու որոշումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը Վերաքննիչ բողոք կներկայացնի


ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը Վերաքննիչ բողոք կներկայացնի։


Այս մասին «Նովոստի Արմենիա»-ին հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։


Նշենք, որ ապրիլի 10-ին փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ դատարանը բավարարել է Գարեգին Բ-ի պաշտպանի բողոքը, և  նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, ենթակա է վերացման։


Ամենայն Հայոց Կաթողիկոսի քրեական հետապնդման մասին


2026թ.-ի փետրվարի 14-ին Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ։


ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի (կարգալույծ արված արքեպիսկոպոս Գևորգ Սարոյան, խմբ. ) հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:


 


Նախկին արքեպիսկոպոսի մասին


 


Ավելի վաղ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը արքեպիսկոպոս Սարոյանին ազատել էր ՀԱԵ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից և կարգալույծ արել հնազանդության ուխտը դրժելու համար։ Սարոյանն այն տասը եպիսկոպոսներից մեկն է, ովքեր աջակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ՀԱԵ-ի բարենորոգման» նախաձեռնությանը։ Նա հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով վերականգնել իրեն պաշտոնում։ Դատարանը բավարարել էր հայցը։


Leave a comment