Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Կտրիճ Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ։ Տեղեկությունը Araratnews-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ավելի վաղ փաստաբանը հայտարարել էր, որ դատարանը բավարարել է Կտրիճ Ներսիսյանի պաշտպանի բողոքը․ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, ենթակա է վերացման: