https://arm.sputniknews.ru/20260413/kargalujts-hrchakvats-arman-sarvojany-liazvorvats-che-nerkajacnelu-hajvoc-ekeghecin-majr-atvor-100945378.html
Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը լիազորված չէ ներկայացնելու Հայոց եկեղեցին. Մայր աթոռ
Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը լիազորված չէ ներկայացնելու Հայոց եկեղեցին. Մայր աթոռ
Sputnik Արմենիա
Սուրբ Էջմիածնից կոչ են անում պաշտոնական փաստաթղթից՝ ՀՀ վարչապետի որոշումից, վերացնել այդ տեղեկությունը։ 13.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-13T15:59+0400
2026-04-13T15:59+0400
2026-04-13T15:59+0400
մայր աթոռ սուրբ էջմիածին
գևորգ եպիսկոպոս սարոյան
կարգալույծ
եպիսկոպոս
նիկոլ փաշինյան
կաթողիկոս
մասյացոտնի թեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98233404_0:0:1400:789_1920x0_80_0_0_3cfeafb2969902354cb94b0ab1f76fc9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը (նախկինում` Գևորգ եպիսկոպոս) լիազորված չէ և չի կարող ներկայացնել Հայոց եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել Մայր աթոռ սուրբ Էջմիածինը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2026 թ. մարտի 27–ի որոշմանը։Ըստ այդ որոշման` Արման Սարոյանը նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ներկայացուցիչ։Մայր աթոռից ընդգծում են, որ վարչապետի այս քայլը հերթական ոտնձգություն է Հայոց եկեղեցու ինքնավարության և Ամենայն հայոց կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ։Սուրբ Էջմիածնից կոչ են անում պաշտոնական փաստաթղթից՝ ՀՀ վարչապետի որոշումից, վերացնել այդ տեղեկությունը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98233404_156:0:1400:933_1920x0_80_0_0_2fb1162bb4a92a9afa2b026f85c8e93a.jpg.webp
մայր աթոռ սուրբ էջմիածին, գևորգ եպիսկոպոս սարոյան, կարգալույծ, եպիսկոպոս, նիկոլ փաշինյան, կաթողիկոս, մասյացոտնի թեմ
մայր աթոռ սուրբ էջմիածին, գևորգ եպիսկոպոս սարոյան, կարգալույծ, եպիսկոպոս, նիկոլ փաշինյան, կաթողիկոս, մասյացոտնի թեմ
Սուրբ Էջմիածնից կոչ են անում պաշտոնական փաստաթղթից՝ ՀՀ վարչապետի որոշումից, վերացնել այդ տեղեկությունը։
Ըստ այդ որոշման` Արման Սարոյանը նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ներկայացուցիչ։
«Սույն նշանակումը, որը կատարված է առանց Հայ առաքելական եկեղեցու համաձայնության, անընդունելի է ու անօրինական, ինչպես նաև խախտում է ՀՀ օրենսդրությունը։ Պետական կամ որևէ այլ կառույցում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն Մայր աթոռ սուրբ Էջմիածնի և Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ ու արտոնությամբ»,– ասված է Մայր աթոռի հայտարարության մեջ։
Մայր աթոռից ընդգծում են, որ վարչապետի այս քայլը հերթական ոտնձգություն է Հայոց եկեղեցու ինքնավարության և Ամենայն հայոց կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ։
Սուրբ Էջմիածնից կոչ են անում պաշտոնական փաստաթղթից՝ ՀՀ վարչապետի որոշումից, վերացնել այդ տեղեկությունը։