Վրաստանում ժամանակավորապես փակ է ՀՀ-ի հետ սահմանային անցակետերից մեկի ճանապարհը

Վրաստանում օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով ժամանակավորապես փակել են Հայաստանի հետ սահմանային անցակետերից մեկի ճանապարհը: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

Մասնավորապես, բքի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակումը գործում է ներպետական նշանակության ավտոճանապարհի՝ Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդահատվածի 94-ից 110 կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում: Հետևաբար, այս պահին փակ է երթևեկությունը դեպի «Նինոծմինդա» – «Բավրա» անցակետ:

Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Լարսի անցակետը փակ է։

Leave a comment