Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող է ամենակարևորը լինել դաշինքի պատմության մեջ։ Թուրքիան հույսը դնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցության վրա. ասել է արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող է ամենակարևորը լինել ՆԱՏՕ-ի պատմության մեջ»,- ասել է Ֆիդանը՝ խոսելով դաշինքում ստեղծված իրավիճակի առնչությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների մասին։
«Մենք կարծում ենք, որ Թրամփը կմասնակցի Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեր նախագահի հրավերով։ Նա հիմնականում չի ցուցաբերում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին մասնակցելու ցանկություն»,- ասել է Ֆիդանը։