Ավինյանը կոչ է արել երևանցիներին աջակցել վարորդներին՝ անպարտաճանաչ և չվճարող քաղաքացիների դեմ պայքարում (ՎԻԴԵՈ)

Ավինյանը դիմել է քաղաքացիներին՝ խնդրելով աջակցել  վարորդներին՝ անպարտաճանաչ և չվճարող քաղաքացիների դեմ պայքարում․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դիմել է քաղաքացիներին՝ խնդրելով աջակցել վարորդներին՝ անպարտաճանաչ և չվճարող քաղաքացիների դեմ պայքարում։


«Ես ձեզ խնդրում եմ աջակցել մեր վարորդներին, աջակցել մեր հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցներին անպարտաճանաչ և չվճարող քաղաքացիների դեմ պայքարում»,- ասաց Ավինյանն այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ 


Քաղաքապետը վստահություն հայտնեց, որ այդ կերպ նրանք քայլ առ քայլ կվերադառնան ճիշտ ճանապարհին։


Նշենք, որ նախորդ շաբաթ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ավինյանը հայտարարեց, որ վարորդների՝ ուղեվարձի հավաքագրման պրոցեսին ներգրավվածության բացակայությունն անընդունելի է։ 


Հայտարարությունից հետո վարորդները սկսեցին խիստ պահանջել ուղեվարձի վճարումն ու վալիդացումը, ինչը հաճախ հանգեցնում է վիճաբանությունների և կոնֆլիկտների ուղևորների և վարորդների միջև։





 


Leave a comment