https://arm.sputniknews.ru/20260413/fidany-kartsum-e-vor-iranic-hetvo-israjeli-tirakhum-karvogh-e-hajtnvel-turqian-100941782.html
Ֆիդանը կարծում է, որ Իրանից հետո Իսրայելի թիրախում կարող է հայտնվել Թուրքիան
Ֆիդանը կարծում է, որ Իրանից հետո Իսրայելի թիրախում կարող է հայտնվել Թուրքիան
Sputnik Արմենիա
Նախարարը նշել է` Իսրայելում ձևավորվող հռետորաբանության շրջանակում փորձում են Թուրքիային ներկայացնել որպես նոր հակառակորդ։ 13.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-13T14:51+0400
2026-04-13T14:51+0400
2026-04-13T14:51+0400
թուրքիա
հաքան ֆիդան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/02/68146552_0:0:1600:901_1920x0_80_0_0_df7a30803c72092e277a368d6d54511e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելն առանց թշնամու չի կարող գոյություն ունենալ և Իրանից հետո բախման համար նոր թիրախ է փնտրելու։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ–ները։Թուրք նախարարը նշել է` տարածքի ընդլայնումը միշտ եղել է Իսրայելի նպատակներից մեկը։Ֆիդանի խոսքով` Իսրայելում ձևավորվող հռետորաբանության շրջանակում փորձում են Թուրքիային ներկայացնել որպես նոր հակառակորդ։Նման հայտարարություններ են հնչում ոչ միայն վարչապետ Բենիամին Նեթանյահուի, այլև իսրայելական ընդդիմության մի շարք ներկայացուցիչների շուրթերից։Ըստ Ֆիդանի` Իսրայելը ոչ թե անվտանգության է ձգտում, այլ ավելի մեծ տարածքի, և այդ զավթողականությունը ներկայացնում է որպես անվտանգության անհրաժեշտություն։Անդրադառնալով Իրանի դեմ հակամարտությանը`Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը չի բացառել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ։ Նա նաև հնարավոր է համարել մոտ ապագայում Հորմուզի նեղուցի հարցի լուծման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, ըստ Ֆիդանի, դրա կարգավորման մեջ նորամուծություններ կարող են լինել։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/02/68146552_177:0:1600:1067_1920x0_80_0_0_de34603679bc1d2fe05ba833b5a6a2f7.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, հաքան ֆիդան
Բաժանորդագրվել
Նախարարը նշել է` Իսրայելում ձևավորվող հռետորաբանության շրջանակում փորձում են Թուրքիային ներկայացնել որպես նոր հակառակորդ։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելն առանց թշնամու չի կարող գոյություն ունենալ և Իրանից հետո բախման համար նոր թիրախ է փնտրելու։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ–ները։
Թուրք նախարարը նշել է` տարածքի ընդլայնումը միշտ եղել է Իսրայելի նպատակներից մեկը։
Ֆիդանի խոսքով` Իսրայելում ձևավորվող հռետորաբանության շրջանակում փորձում են Թուրքիային ներկայացնել որպես նոր հակառակորդ։
Նման հայտարարություններ են հնչում ոչ միայն վարչապետ Բենիամին Նեթանյահուի, այլև իսրայելական ընդդիմության մի շարք ներկայացուցիչների շուրթերից։
Ըստ Ֆիդանի` Իսրայելը ոչ թե անվտանգության է ձգտում, այլ ավելի մեծ տարածքի, և այդ զավթողականությունը ներկայացնում է որպես անվտանգության անհրաժեշտություն։
Անդրադառնալով Իրանի դեմ հակամարտությանը`Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը չի բացառել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ։ Նա նաև հնարավոր է համարել մոտ ապագայում Հորմուզի նեղուցի հարցի լուծման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, ըստ Ֆիդանի, դրա կարգավորման մեջ նորամուծություններ կարող են լինել։