Երբ մարդը չի վճարում, վարորդը թող դադարեցնի երթևեկությունը և պահանջի, որ կա՛մ վճարի, կա՛մ ավտոբուսից իջնի․ Ավինյան (ՎԻԴԵՈ)

Ավինյանը հորդորել է տրանսպորտի վարորդներին դադարեցնել երթևեկությունը, եթե ուղևորը հրաժարվում է վճարել ուղեվարձը․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հորդորել է տրանսպորտի վարորդներին դադարեցնել երթևեկությունը, եթե ուղևորը հրաժարվում է վճարել ուղեվարձը։


«Երբ մարդը չի վճարում, վարորդը թող դադարեցնի երթևեկությունը և պահանջի, որ կա՛մ վճարի, կա՛մ ավտոբուսից իջնի»,- ասաց Ավինյանն այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ 


Նա հորդորեց վարորդներին չնյարդայնանալ կամ որևէ ավել բառ և նախադասություն ասել։ 


Քաղաքապետը նաև դիմեց մյուս ուղևորներին ՝խնդրելով աջակցել վարորդին այս գործում։


Նշենք, որ նախորդ շաբաթ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ավինյանը հայտարարեց, որ վարորդների՝ ուղեվարձի հավաքագրման պրոցեսին ներգրավվածության բացակայությունն անընդունելի է։ 


Հայտարարությունից հետո վարորդները սկսեցին խիստ պահանջել ուղեվարձի վճարումն ու վալիդացումը, ինչը հաճախ հանգեցնում է վիճաբանությունների և կոնֆլիկտների ուղևորների և վարորդների միջև։





Leave a comment