Նավթի գները բարձրացել են Իրանի նավահանգիստները շրջափակելու՝ Թրամփի որոշումից հետո

Քաղաքականություն

13.04.2026 | 14:01

Երկուշաբթի նավթի գները կտրուկ աճել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը լիովին փակելու մտադրության մասին, գրում է DW-ն։

Ամերիկյան WTI նավթի գինը բարձրացել է 8%-ով՝ հասնելով բարելի համար ավելի քան 104 դոլարի, մինչդեռ Brent նավթի գինը բարձրացել է 7%-ով՝ գերազանցելով 102 դոլարը։ Մինչ փետրվարի վերջին Իրանի դեմ պատերազմի սկսվելը նավթի գինը շուրջ 70 դոլար էր։

Հորմուզի նեղուցը կենսականորեն կարևոր նավագնացության ուղի է համաշխարհային էներգամատակարարման համար, որով տեղափոխվում է աշխարհի նավթի մոտավորապես մեկ հինգերորդը։

Fox News-ին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը նշել է, որ նավթի և բենզինի գները կարող են բարձր մնալ՝ մինչև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրությունները։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր իրանական նավահանգիստների շրջափակման մասին՝ Իսլամաբադում բանակցությունների ձախողումից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment