Երևանում նախորդ ամիս ավելի քան 1500 երեխա է ծնվել և արձանագրվել է 633 մահ

https://arm.sputniknews.ru/20260413/erevanum-nakhvord-amis-aveli-qan-1500-erekha-e-tsnvel-ev-ardzanagrvel-e-633-mah-100935911.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69121799_89:0:1513:1068_1920x0_80_0_0_8d5473b3147bb96b4ab3bdd07d69e061.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

երևան, ծնունդ, մահ, շտապօգնություն, ավտովթար, պոլիկլինիկա

երևան, ծնունդ, մահ, շտապօգնություն, ավտովթար, պոլիկլինիկա

Բաժանորդագրվել

Պոլիկլինիկաներում հաճախումների թիվը հասնել է 236 692-ի։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik․ Երևանում մարտին ծնվել է ավելի քան 1500 երեխա։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։

«Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 633 մահ։ Մայրաքաղաքում 1527 երեխա է ծնվել՝ 775 տղա, 752 աղջիկ»,- ասաց Կարապետյանը։

Պոլիկլինիկաներում հաճախումների թիվը նախորդ ամսվա համեմատ աճել է մոտ 20 000-ով՝ հասնելով 236 692-ի։

Նա նաև հայտնեց, որ մարտին Շտապբուժօգնության ծառայությունում արձանագրվել է 162 վթար-վրաերթ, տուժել է 150 քաղաքացի, 1 մարդ էլ մահացել է։ Ընդհանուր առմամբ 23 797 կանչ է եղել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5000-ով պակաս է։

Նախորդ ամիս պատասխանել են 48 751 զանգի, ինչը հունվար ամսվա համեմատ 445-ով ավելին է։ Առողջապահության վարչությունում 3 դիմում-բողոք է ներկայացվել, որոնցից 2-ը վերաբերում են բուժանձնակազմի ոչ պատշաճ աշխատանքին։ Դրա հետ կապված բժիշկն ու բուժքույրը կարգապահական տույժի են ենթարկվել։ Մի բողոքն էլ կապված է եղել այն բանի հետ, որ բուժառուն ցանկացել է տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ, սակայն նրան առաջարկվել է տանել «Արմենիա» ԲԿ, ինչից անձը հրաժարվել է։

Հիշեցնենք, որ հունվարին ծնվել էր 1607 երեխա, որից 859 տղա և 748 աղջիկ։

Leave a comment