Ֆրանսիան չի աջակցի որևէ ռազմական գործողության Հորմուզում մինչև հակամարտության ավարտը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիան չի աջակցի Հորմուզի նեղուցով նավագնացության ապաշրջափակմանն ուղղված որևէ ռազմական գործողության, այդ թվում՝ նեղուցում ականազերծման ԱՄՆ կոչերին, մինչև իրանական հակամարտության ավարտը։

Այս մասին LCI հեռուստատեսությամբ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով նախարարի պատվիրակ Բենջամին Հադդադը։

«Մենք հանձնառու ենք Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանը և բանակցություններին։ Մենք պետք է գտնենք դիվանագիտական ​​մոտեցում Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծելու համար, իսկ ռազմական գործողություններից հետո, ապահովենք Հորմուզի նեղուցում նավարկության բացումը և ազատությունը։ Այն կլինի ոչ թե ռազմական գործողությունների ժամանակ, այլ պատերազմից հետո», – ասել է Հադդադը։

Leave a comment