6 անձի մահվան պատճառ դարձած վթարի գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ նա կձերբակալվի

Հասարակություն

13.04.2026 | 11:40

Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում ապրիլի 10-ին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին Factor TV-ին հայտնում են Քննչական կոմիտեից։

Հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Վերջինիս վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում:

Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ ողբերգական վթարի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր: Տուժածները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Ապրիլի 10-ին տեղի ունեցած վթարը 6 մարդու կյանք է խլել, այդ թվում՝ երկու երեխայի։

 

 

 

Leave a comment