Չինաստանը կխթանի ներմուծումը՝ նվազեցնելու առևտրային անհավասարակշռությունը
Չինաստանը մտադիր է ընդլայնել ներմուծման ծավալները՝ նվազեցնելու առևտրային անհավասարակշռության վերաբերյալ մտահոգությունները։Այս մասին հայտարարել է ՉԺՀ Պետական խորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը՝ Հայնանում անցկացվող Սպառողական ապրանքների միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ։Նրա խոսքով՝ Չինաստանը նպատակ չունի միտումնավոր առևտրային հավելուրդ ձևավորել և մոտ ապագայում կներկայացնի ներմուծման ընդլայնման հատուկ ծրագիր։Պաշտոնյայի տվյալներով՝ 2025 թվականին երկրի ներմուծման ծավալը հասել է 18.5 տրիլիոն յուանի, և Չինաստանը արդեն 17-րդ տարին անընդմեջ զբաղեցնում է երկրորդ տեղը աշխարհում այս ցուցանիշով։Միաժամանակ կառավարությունը նախատեսում է իրականացնել բնակչության եկամուտների բարձրացման ծրագիր՝ ուղղված ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերին։
Այս քայլը միտված է բարձրացնելու գնողունակությունը և խթանելու ներքին սպառումը։