Այս տարի կկառուցվի ու կհիմնանորոգվի 500 կմ ճանապարհ


Ողջ հանրապետությունում ճանապարհաշինական աշխատանքները լայն թափով ընթանում են: Արդեն սովորական է դարձել պետբյուջեի միջոցներով տարեկան առնվազն 500 կիլոմետր ճանապարհների կառուցումն ու հիմնանորոգումը:


Ոլորտի պատասխանատուներն ու աշխատանքներ իրականացնող ընկերությունների մասնագետները հավաստիացնում են, որ առաջնային կարևորություն է տրվում որակին:


Ճանապարհները կառուցողները շահագործումից հետո 3 տարի պատասխանատվություն են կրում, անհրաժեշտության դեպքում երաշխիքային սպասարկում իրականացնում, իրենց միջոցներով վերացնում ի հայտ եկած թերությունները:


Ճանպարհաշինությունը չի շրջանցել և ոչ մի մարզ: Շինարարական աղմուկը բոլոր տարածաշրջաններում է լսելի, իսկ որոշ նախագծեր խոշորամասշտաբ են, օրինակ՝ մինչև Պուշկինի թունելի աշխատանքների ավարտը շրջանցիկ ճանապարհն է օգտագործվելու:


Տավուշի մարզում միայն Ենոքավան-Ջուջևան ճանապարհի երկարությունը 65.5 կմ է:


Սյունիքում, ի թիվս այլ ծրագրերի, Հյուսիս-հարավի հերթական հատվածն է կառուցվում:


Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան

Դիտումների քանակ3

Leave a comment