Սաուդյան Արաբիան ամբողջ ծավալով վերականգնել է «Արևելք-Արևմուտք» նավթամուղի աշխատանքը

https://arm.sputniknews.ru/20260412/saudjan-arabian-ambvoghj-tsavalvov-verakangnel-e-arevelq-arevmutq-navtamughi-ashkhatanqy-100916774.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99647876_0:0:2732:2048_1920x0_80_0_0_67247a739e81c9ea06755d2dbbca28c7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սաուդյան արաբիա, նավթ, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ

սաուդյան արաբիա, նավթ, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ

Բաժանորդագրվել

Մունիֆի հանքավայրում նավթի արդյունահանումը վերադարձել է նախկին մակարդակին հակամարտության արդյունքում կորցրած արդյունահանման ծավալի վերականգնումից հետո:

ԵՐԵՎԱՆ,12 ապրիլի — Sputnik. Սաուդյան Արաբիան վերականգնել է «Արևելք-Արևմուտք» նավթամուղի աշխատանքը էներգետիկ օբյեկտների վրա հարձակումներից հետո, որոնք հանգեցրել են 600 հազար արտադրական հզորությունների կորստի, ասվում է թագավորության էներգետիկայի նախարարության հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով խաթարվել է Սաուդյան Արաբիայում մի շարք կարևոր էներգետիկ օբյեկտների աշխատանքը: Այդ թվում՝ վնասվել է նավթատարի պոմպակայանը՝ արևելյան հանքավայրերից թագավորության արևմուտք նավթ մղելու համար, ինչը հանգեցրել է օրական մոտ 700 հազար բարել նավթի կորստի։

«Էներգետիկայի նախարարությունը հայտարարում է Արևելք-Արևմուտք խողովակաշարով նավթի լրիվ հոսքը վերականգնելու տեխնիկական և գործառնական ջանքերի հաջողության մասին, որը հասել է օրական մոտավորապես յոթ միլիոն բարելի», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Այն նաև տեղեկացրել է, որ Մունիֆի հանքավայրում նավթի արդյունահանումը վերադարձել է նախկին մակարդակին հակամարտության հետևանքով կորցրած օրական 300 հազար բարել արդյունահանման ծավալի վերականգնումից հետո:

«Արևելք-Արևմուտք» խողովակաշարը Սաուդյան Արաբիայի արևելյան նավթահանքերից նավթը տեղափոխում է թագավորության արևմուտքում գտնվող Յանբու նավահանգիստ։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։

Leave a comment