Մենք ապացուցեցինք, որ մեր ազգը կարող է ընտրել իր ճակատագիրը. Միրզոյանը՝ ԵԽԽՎ-ում

Մենք ապացուցեցինք, որ մեր ազգը կարող է ընտրել իր ճակատագիրը. Միրզոյանը՝ ԵԽԽՎ-ում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Արտաքինից բարեփոխումներ նշանակելու այս գործընթացը կարող էր շարունակվել դարեր շարունակ՝ չհասնելով վերջնագծին՝ Հայաստանը ժողովրդավարության վերածելուն, քանի որ Կառավարության մակարդակով իրական հակազդեցություն չկար: Այսպիսով, մարդիկ փոխեցին կառավարությունը Հայաստանում՝ դառնալով փոփոխությունների և ժողովրդավարության շարժիչ ուժ: Այդ մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ նստաշրջանի իր ելույթի ընթացքում՝ անդրադառնալով Հայաստանի՝ ժողովրդավարության ուղի բռնելու որոշմանը:

Ըստ Միրզոյանի՝ խաղաղ ժողովրդավարական հեղափոխությունը շրջադարձային կետ նշանավորեց մեր երկրի ժամանակակից պատմության մեջ:

«Նախորդ բոլոր անհաջողությունների դառնությունը համտեսելուց հետո՝ 2018 թվականից, ես ինքս քայլեցի հարյուրհազարավոր իմ համաքաղաքացիների՝ քույրերիս ու եղբայրներիս կողքին, որոնք լցրին Հայաստանի փողոցներն ու քաղաքները ոչ թե զենքով, այլ բաց ձեռքերով և այն համոզմամբ, որ մենք արժանի էինք ավելիին՝ արդար և օրինակելի ընտրությունների, մեր ձայներով, մեր քվեներով Կառավարություն ձևավորելու իրավունքի՛ ենք արժանի, բաց, հաշվետու, թափանցիկ կառավարման, կոռուպցիայից զերծ ինստիտուտների, սոցիալական արդարության, ժողովրդի համար, դպրոցների և ճանապարհների կառուցման վրա ծախսվող հարկերի վրա, այլ ոչ թե օլիգարխների և կոռումպացված պաշտոնյաների համար ամրոցների և մասնավոր կալվածքների, [արժանի ենք] պաշտոնյաներին կաշառք չվճարող և արհեստական մենաշնորհներ չպարունակող բիզնեսների, անկախ և արդյունավետ դատական համակարգի:

Մենք ապացուցեցինք, որ մեր ազգը կարող է ընտրել իր ճակատագիրը: 2018-ից ի վեր Հայաստանը իրականացրել է լայնածավալ բարեփոխումներ»,- ասաց նա:

Նախարարը նաև հիշեցրեց, որ 2018-ից ի վեր Հայաստանի գրանցած նվաճումներն արտացոլվում են այնպիսի հեղինակավար կազմակերպությունների ինդեքսներում, ինչպիսիք են Freedom House, «Lրագրողներ առանց սահմանների», Transperency Internatioanl և շատ  ուրիշ հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում և բանաձևերում: 

Leave a comment