Այսօր հենացատկի եզրափակչում հանդես կգա Արթուր Դավթյանը, որը կպայքարի հերթական մեդալի համար
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ Հայ մարզիկները հաջող ելույթ ունեցան 2026 թվականի սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում, որը տեղի ունեցավ Օսիեկում։
Մրցումների գլխավոր հերոսը դարձավ Համլետ Մանուկյանը։ 18-ամյա մարզիկը նվաճեց ոսկե մեդալ ձիու վրա վարժությունում՝ հավաքելով 14.733 միավոր։
Նույն վարժությունում Մամիկոն Խաչատրյանը զբաղեցրեց 6-րդ տեղը՝ 13.433 միավոր արդյունքով։
Հայաստանի հավաքականի համար ևս մեկ մեդալ նվաճեց Արթուր Ավետիսյանը։ Նա դարձավ օղակների վարժության բրոնզե մեդալակիր՝ ստանալով 14.133 միավոր։
Աշխարհի գավաթի նախորդ` Եգիպտոսի խաղարկությունում Արթուր Ավետիսյանը երկրորդն էր:
Մրցումները շարունակվում են, և այսօր հենացատկի եզրափակչում հանդես կգա Արթուր Դավթյանը, որը կպայքարի հերթական մեդալի համար։