7:50 Ապարանում վթարված ավտոբուսը ոչ մի կերպ չէր կարող ուղեկցել ժամը 8:00-ին Երևանի Սայաթ-Նովա փողոցից շարժվող վարչապետին կամ նրա ավտոբուսին․ Վահագն Ալեքսանյան

ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ողորմելի, մեծաբերան մահավաճառ ստահակներ, 7:50 Ապարանում վթարված ավտոբուսը ոչ մի կերպ չէր կարող ուղեկցել ժամը 8:00-ին Երևանի Սայաթ-Նովա փողոցից շարժվող վարչապետին կամ նրա ավտոբուսին։

Կամ էս նկարը տեսնողը ի՞նչ աստիճանի հոգին սատանային պիտի ծախած լինի, որ պնդի, թե ավտոբուսն է հանդիպակաց դուրս եկել, երբ նկարում Նիսանը հանդիպակացում է, ավտոբուսը՝ իր գծով ճամփեզրին։

Լավ, դուք մարդկանց կյանքն ու մահը մանրադրամ սարքելուց բացի ուրիշ բանի ունակ չե՞ք։
Տեղի ունեցածը ողբերգություն է, ու ես ցավակցում եմ մահացածի հարազատներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment