Նիկոլ Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթարի մասին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ապրիլի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարին։


«Իհարկե, շատ էլի տխուր իրադարձություններ են տեղի ունեցել:


 


Խնդրում եմ՝ ճանապարհներին լինել հնարավորինս զգույշ և պահել երթևեկության կանոնները։ Հիմա ճանապարհների լավ վիճակը երբեմն լրացուցիչ գայթակղություն է վարորդների համար ավելի արագ վարել մեքենաները, ինչը բերում է շատ ցավալի, շատ ցավալի դեպքերի»,-նշել է նա:


Հիշեցնենք՝ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի:


Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել: Կազմակերպվել է տուժած 3 երեխայի  տեղափոխումը երևանյան բուժհաստատություն:


 


Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր և ծայրահեղ ծանր, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:


 


Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու մահ:


Դիտումների քանակ4

Leave a comment