Մեղրի համայնքում տեղի ունեցավ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվան նվիրված ծաղկադ

Հունվարի 27-ին Մեղրի համայնքում տեղի ունեցավ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվան նվիրված ծաղկադրման արարողություն։ Ծաղիկներ խոնարհվեցին զոհվածների հիշատակը հավերժացնող հուշաքարերին և նահատակված հայորդիների շիրիմներին:

Արարողությանը, Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Բագրատ Զաքարյանի և համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Անտոնյանի գլխավորությամբ, մասնակցեցին համայնքային և ուժային կառույցների ներկայացուցիչներ, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ և քաղաքացիներ՝ իրենց ներկայությամբ ևս մեկ անգամ ընդգծելով հերոսների հանդեպ ունեցած երախտագիտությունն ու հարգանքը։

Հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը միշտ վառ կմնա մեր հիշողության մեջ։

Leave a comment