Ադրբեջանն ու Չինաստանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել

Քաղաքականություն

10.04.2026 | 21:28

Երկկողմ ռազմական համագործակցությունն ընդլայնելու նպատակով Ադրբեջանի Պաշտպանության նախարարության պատվիրակությունը այցելել է Չինաստան։ Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության՝ այցի ընթացքում Չինաստանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության ներկա վիճակը և զարգացման ներուժը, ինչպես նաև ապագայի ծրագրերը։

Կողմերը բարձր են գնահատել նախորդ տարի ռազմական համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը, քննարկել են ընթացիկ տարվա համար նախատեսված միջոցառումները։

Ընդգծվել է, որ Ադրբեջանի և Չինաստանի միջև ռազմական համագործակցությունն օգտակար է փորձի և տեղեկատվության փոխանակման առումով։

Հանդիպման հիմնական նպատակն է եղել ամրապնդել երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև կապերը և ընդլայնել փոխադարձ համագործակցությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment