Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է․ միացված են արհեստական շնչառական ապարատին

Աղինի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է, միացված են արհեստական շնչառական ապարատին, ԶԼՄներ–ին հայտնել է Առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը: 

 8-ամյա աղջկա առողջական վիճակը ևս ծանր է, 28-ամյա կնոջ վիճակը՝ ծայրահեղ ծանր:

Բոլոր տուժածները վերակենդանացման բաժանմունքում են:

Leave a comment