Դատարանը հեռակա կարգով կքննի Յուլիա Տիմոշենկոյի դեմ հարուցված քրեական գործը

Դատարանը հեռակա կարգով կքննի Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դեմ հարուցված քրեական գործը՝ կապված Ռուսաստանի զինված ուժերի մասին կեղծ լուրերի տարածման հետ, հայտնում է ՌԴ գլխավոր դատախազությունը, հաղորդել է Ռիա Նովոստին:

Գործակալությունը հայտնում է, որ քննիչների տվյալներով՝ մեղադրյալը, գտնվելով Ռուսաստանից դուրս և ռուս զինծառայողների նկատմամբ քաղաքական ու գաղափարական ատելությունից ու թշնամանքից դրդված, պատրաստել և իր սոցիալական ցանցերի էջում տեղադրել է մի հրապարակում, որը պարունակում էր միտումնավոր կեղծ տեղեկություններ Բուչա և Իրպեն քաղաքներում խաղաղ բնակիչների սպանություններին Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմի ներգրավվածության մասին։

Leave a comment