Ոստիկանները 56–ամյա արարատցու տանը կես կիլոգրամից ավել թմրանյութ են հայտնաբերել․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Համայնքային ոստիկանության Արարատի բաժնում հունվարի 23-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արարատ քաղաքի 56-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրանյութ։
Ստուգմամբ պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 56-ամյա տղամարդու՝ Արարատ գյուղում գտնվող տանը հայտնաբերվել է մարիխունա տեսակի թմրամիջոցի նմանվող 573,8 գրամ զանգված:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: