Այս բույսը լավացնում է նույնիսկ 70 տարեկանից բարձր անձանց տեսողությունը, կարգավորում տեսողության և աչքի ճնշման հետ կապված խնդիրները

Fitfoodhause.net կայքը գրում է, որ ակնախոտը՝ որպես աչքի հետ կապված տարբեր խնդիրների լուծման միջոց, օգտագործվել է դեռ 14-րդ դարից սկսած։ Դրա լատիներեն անվանումը՝ եվփրասիա, ծագել է հունարեն «euphrosyine» բառից, որը նշանակում է՝ երջանկություն, ուրախություն։ Գոյություն ունի լեգենդ այն մասին, որ հին հույներն այս բույսն օգտագործել են աչքի տարբեր վարակները բուժելու, երջանկություն ստեղծելու համար։ Այս բույսին վերագրվել է նաև աչքի տեսողությունը պահպանելու և դրանով հիվանդին ուրախություն բերելու հատկություն։

Ավելին, կարծիք կա, որ այս բույսը նույնիսկ 70-80 տարեկան անձանց տեսողությունը զգալիորեն լավացնելու հատկություն ունի։

Ակնախոտի ծաղկման շրջանը հուլիս ամսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածն է։ Ծաղկելու համար անհրաժեշտ է, որ այն գտնվի խոտածածկ տարածքում։ Այս բույսի օգտակար հատվածը նրա տերևներից ստացվող էքստրակտն է։ Այն պետք է ստանալ, երբ բույսը ծաղկում է։ Էքստրակտը բազմաթիվ օգտակար քիմիական բաղադրիչներ ունի։

Leave a comment