Կառուցապատողների Ասոցիացիան մշակել է 2026-ի գործունեության հիմնական ուղղությունները

Հունվարի 21-ին կայացավ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Խորհրդի տարեսկզբյան նիստը:

Ինչպես Times.am-ին տեղեկացրել են Ասոցիացիայից, նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաև Խորհրդի նոր նախագահի ընտրության հարցը։

Ասոցիացիայի Խորհրդի կողմից հաստատված աշխատակարգի համաձայն՝ Խորհրդի յուրաքանչյուր անդամ նախագահության գործառույթներն իրականացնում է մեկ տարի ժամկետով։

2025 թվականին խորհրդի նախագահությունն իրականացրել է «Էլիտ Գրուպ» ընկերության հիմնադիր Արմեն Մկոյանը, իսկ 2026 թվականի համար խորհրդի նախագահ ընտրվեց «Ռենշին» ներդրումային ընկերության հիմնադիր Էդուարդ Մարությանը։

Խորհրդի անդամները հաստատեցին Ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի կողմից ներկայացված՝ Ասոցիացիայի 2025 թվականի տարեկան գործունեության և բյուջեի կատարողականը, ինչպես նաև 2026 թվականի տարեկան բյուջեի նախահաշիվը:

Հաստատվեցին նաև Ասոցիացիայի 2026 թվականի գործունեության հիմնական ուղղությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment