Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լեգենդար Deep Purple-ի անդամները կարճատեւ այցով ուրախացրել են Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտիին, որը բրիտանական ռոք-խմբի մեծ երկրպագու է։
Նա Deep Purple-ը բազմիցս անվանել է իր սիրելի խմբերից մեկը՝ Black Sabbath-ի եւ Iron Maiden-ի հետ մեկտեղ։
«Դուք իմ Աստվածն եք»,- հիացած ասել է նա Deep Purple-ի թմբկահար Իեն Փեյսին՝ նրան նվիրելով իր ինքնագրով փայտիկների հավաքածու:
Վոկալիստ Իեն Գիլանի եւ խմբի մյուս անդամների հետ կարճատեւ լուսանկարահանումից հետո Տակաիտին պատմել է, որ Machine Head ալբոմը գնել էր տարրական դպրոցում սովորելու տարիներին: