Քոչարյանը վերջերս ՌԴ է մեկնել. նա հրաժարվեց այցից մանրամասներ հայտնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռոբերտ Քոչարյանը վերջերս մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ ՀՀ երկրորդ նախագահն այս մասին ասել է ֆեյսբուքյան էջում հրապարակվող փոդքաստի եթերում։

Այցի մասին պարզ է դառնում Քոչարյանի խոսքի այն հատվածից, որտեղ նա նկարագրում է ինքնաթիռում քաղաքացու հետ տեղի ունեցած զրույցը։

Factor.am-ն այսօր փորձեց Ռոբերտ Քոչարյանից մեկնաբանություն ստանալ, թե ինչ նպատակով է մեկնել Ռուսաստան և ինչ հանդիպումներ է ունեցել, սակայն նա նշեց, որ հարցազրույց չի տալիս։

Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը ևս հրաժարվեց պարզաբել՝ այցը մասնավո՞ր, թե՞ քաղաքական է եղել։ Նա նշեց, որ մեկնաբանություն չունի։

Նարեկ Կիրակոսյան

 

 

Leave a comment