Ուկրաինայի զինուժը հարվածներ է հասցրել Խերսոնի մարզում գտնվող Մշակույթի տանը

https://arm.sputniknews.ru/20260410/ukrainaji-zinuzhy-harvatsner-e-hascrel-khersvoni-marzum-gtnvvogh-mshakujti-tany-100856239.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/01/97412940_0:253:867:903_1920x0_80_0_0_d5946f590fb0718da054997810414d2a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, խերսոն

ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, խերսոն

Բաժանորդագրվել

Անօդաչուների հարձակման են ենթարկվել Խերսոնի մարզի 11 բնակավայրեր։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի զինուժը անօդաչուներով գրոհել է Խերսոնի մարզի Պրիվետնոյե գյուղի Մշակույթի տան վրա։ Այս մասին հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։

«Անօդաչուների հարվածներից վնասվել է Պրիվետնոյե գյուղի Մշակույթի տունը, ինչպես նաև պահեստային նշանակության շենք Ստարոլուկյանովկայում և 1 մարդատար ավտոմեքենա Կոստոգրիզովոյի և Պոդիի միջև ընկած հատվածում», – գրել է Սալդոն Max–ում։

Բացի այդ, նրա խոսքով, գնդակոծվել են Ալյոշկի, Սագի, Գոլոյա Պրիստան բնակավայրերը։ ԱԹՍ–ների հարձակման են ենթարկվել Խերսոնի մարզի 11 բնակավայրեր։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment