Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունգարիայում խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցություն հայտնեց վարչապետ Վիկտոր Օրբանին և կոչ արեց հունգարացիներին քվեարկել նրա օգտին։
Նա այս մասին գրել է Truth Social-ում։
Թրամփը նշել է, որ Օրբանը իսկապես ուժեղ և ազդեցիկ առաջնորդ է, որն ունի ֆենոմենալ արդյունքների հասնելու ապացուցված փորձ։
«Նա անխոնջ պայքարում է իր մեծ երկրի և ժողովրդի համար և իսկապես սիրում է նրանց, ինչպես ես սիրում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգները», – գրել է նա։
Ըստ Թրամփի՝ Օրբանը ամեն ջանք գործադրում է Հունգարիան պաշտպանելու համար։