Հայկական պատվիրակությունը Ադրբեջանում է՝«Խաղաղության կամուրջ»-ի շրջանակում

Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 10-ից 12-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ Ադրբեջանում տեղի կունենա հերթական երկկողմ կլոր սեղանը։

Նախորդ հանդիպումն անցկացվել էր Հայաստանում փետրվարի 13-ից 14-ը:
Խաղաղության կամուրջ նախաձեռնությունից հայտնել են, որ «հայկական պատվիրակությունն Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով՝ անցնելով պաշտոնապես սահմանազատված եւ սահմանագծված հատվածով, հետեւելով սահմանային ու անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերին»:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ երկխոսությունն ընթանում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի, Հայաստանի եւ Միացյալ Նահանգների առաջնորդների եռակողմ գագաթնաժողովում հաստատված երկկողմ խաղաղության օրակարգի շրջանակում։
Հանդիպման օրակարգը ներառում է քննարկումներ խաղաղության գործընթացի ներկա վիճակի, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների կողմից իրենց երկրներում իրականացված գործողությունների ու դրանց արդյունքների, ինչպես նաեւ՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ 
Առանձին նիստեր կնվիրվեն հանրային շրջանակներում խաղաղության առաջմղմանն ուղղված ջանքերին եւ խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում վստահության մակարդակի բարձրացմանը։
Հայաստանյան կողմի մասնակիցներն են.
Արեգ Քոչինյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ, համակարգող
Բորիս Նավասարդյան – Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
Նաիրա Սուլթանյան – Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն
Նարեկ Մինասյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ
Սամվել Մելիքսեթյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ
Ստեփան Գրիգորյան – Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ
Էդգար Վարդանյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ
Ռոբերտ Ղեւոնդյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ
Լուսինե Խառատյան – Գրող, մշակութային մարդաբան
Նելլի Մինասյան – Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ
Դավիթ Ստեփանյան – 1in.am-ի քաղաքական մեկնաբան, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ
Ռուբեն Բաբայան – Երեւանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար
Էլեոնորա Սարգսյան – Խաղաղության եւ գենդերային հարցերի փորձագետ, երիտասարդական աշխատող
Նաիրա Մարտիկյան – JAMnews-ի հայաստանյան գրասենյակի խմբագիր եւ տնօրեն
Վազգեն Կարապետյան – «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար
Տաթեւ Դանիելյան – Հայաստանի հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր եւ հաղորդավար
Արմեն Պետրոսյան – «Օրբելի» կենտրոնի տարածաշրջանային քաղաքականության փորձագետ
Ալեն Ամիրխանյան – Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի տնօրեն
Նելլի Ռաֆայելյան – Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրող
Ադրբեջանական կողմի մասնակիցներն են.
Ֆարհադ Մամեդով – Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, համակարգող
Ռուսիֆ Հուսեյնով – «Թոփչուբաշով» կենտրոնի տնօրեն
Ռամիլ Իսկանդարլի – Ադրբեջանի ազգային ՀԿ-ների ֆորումի խորհրդի նախագահ
Քամալա Մամեդովա – First News Media-ի (1news.az) գլխավոր խմբագիր
Ֆուադ Աբդուլաեւ – Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի առաջատար խորհրդական
Դիլարա Աֆանդիեւա – Ադրբեջանում կանանց իրավունքների պաշտպանության միության, Կանանց խաղաղության եւ անվտանգության կենտրոնի ղեկավար
Քոնուլ Բադալովա – Տնտեսական բարեփոխումների վերլուծության եւ հաղորդակցության կենտրոնի գիտաշխատող
Զաուր Շիրիեւ – «Քարնեգի Ռուսաստան-Եվրասիա» կենտրոնի հրավիրյալ փորձագետ
Ռաուֆ Աղամիրզաեւ – Տրանսպորտի ոլորտի փորձագետ, Թվային զարգացման եւ տրանսպորտի նախարարությանն առընթեր հանրային խորհրդի անդամ
Գյուլբանիզ Գանբարովա – «Ադրբեջանի գյուղաբնակ կանանց ասոցիացիա» հասարակական միավորման նախագահ
Նազրին Ալիեւա – «Մարդու իրավունքների աջակցության կենտրոն» հասարակական միավորման նախագահ
Սանան Ռզաեւ – CBC հեռուստաընկերության հաղորդավար
Էմին Ալիեւ – Trend լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
Մուրադ Մուրադով – «Թոփչուբաշով» կենտրոնի տնօրենի տեղակալ
Այթան Գահրաման – Բաքվի միջազգային մուլտիկուլտուրալիզմի կենտրոնի խորհրդական
Իլյաս Հուսեյնով – Քաղաքական վերլուծաբան
Գյուլշան Ախունդովա – «Կանայք, զարգացում, ապագա» հասարակական միավորման նախագահ
Օրխան Բաբաեւ – Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի աշխատակից
Օրխան Ամաշով – AnewZ-ի գլխավոր խմբագրի տեղակալ եւ հաղորդավար
Եգանա Հաջիեւա – Մամուլի խորհրդի վարչության անդամ

Leave a comment