Հայկական պատվիրակությունը մեկնել է Ադրբեջան․ ադրբեջանական զլմ-ներ
Ադրբեջան է ժամանել հայկական պատվիրակությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ապրիլի 10-ից 12-ը Ադրբեջանում տեղի է ունենում երկկողմ կլոր սեղան՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, որին մասնակցում են Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։
20 հոգուց բաղկացած հայկական պատվիրակությունը ժամանել է ցամաքային սահմանով՝ անցնելով սահմանային և անձնագրային վերահսկողության բոլոր ընթացակարգերը։
Ըստ հաղորդագրության՝ պատվիրակության կազմում էին փորձագիտական համայնքի, լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Ստեփան Գրիգորյանը, Լուսինե Խառատյանը, Նաիրա Մարտիկյանը և այլք։
Հանդիպման ընթացքում քննարկվում են խաղաղության գործընթացի ներկա վիճակը, տարածաշրջանային իրավիճակը և վստահության ամրապնդման միջոցառումները։ Երկխոսությունը 2025 թվականի Վաշինգտոնի գագաթնաժողովում համաձայնեցված օրակարգի մաս է կազմում։