Հայաստանը գողությունների մեջ մեղադրվող քաղաքացուն հանձնել է Գերմանիային

Բաժանորդագրվել

Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի իրավասու մարմնի միջնորդությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայաստանը գողություններ կատարելու մեջ մեղադրվող քաղաքացուն հանձնել է Գերմանիային։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը։

«Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողություններ կատարելու համար մեղադրվող Գ.Գ.–ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին»,– ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ գլխավոր դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ղազախստանը Հայաստանի իրավասու մարմիններին է հանձնել հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, դրա կազմում 19 միլիոն դրամ hամակարգչային հափշտակություն կատարելու և փողերի լվացման համար մեղադրվող անձին։

Leave a comment