Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թրամփը մեղադրել է Իրանին Հորմուզի նեղուցի համաձայնագիրը խախտելու մեջ։
«Իրանը չափազանց վատ աշխատանք է կատարում, ոմանք կասեն՝ անազնիվ, Հորմուզի նեղուցով նավթի անարգել անցումն ապահովելու հարցում։ Սա անհամատեղելի է մեր ձեռք բերված համաձայնագրի հետ»,- գրել է նա TruthSocial սոցիալական ցանցում։
Գրառումներից մեկում էլ նա նշել է, որ տեղեկություններ կան, որ Իրանը վճար է գանձում Հորմուզի նեղուցով անցնող լցանավերից։ «Լավ կլինի՝ նրանք դա անելիս չլինեն, իսկ եթե անում են, ապա լավ կանեն՝ հենց հիմա դադարեցնեն դա»,- գրել է Թրամփը։