ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ը: Բացահայտվել է 166 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
-
89 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, -
15 դեպք՝ խարդախության, -
11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, -
7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, փաստաթղթի կեղծիքի, -
5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, -
4 դեպք՝ հոգեկան ներգործության, -
3 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման, -
2-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, շորթման, խուլիգանության, կաշառք տալու, ստանալու, միջնորդության, զենք-զինամթերքի առգրավման։
Բացահայտվել են վստահված գույքի հափշտակման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
-
2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, -
1-ական դեպք՝ կաշառք տալու, բնակարանային գողության։
Հայտնաբերվել է 17 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
Անցած 1 օրում գրանցվել է 6 ավտովթար․ 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Դիտումների քանակ3