«Հզբոլլահը» պատասխանում է իսրայելական հարվածներին. ի՞նչ է կատարվում Մերձավոր Արևելքում

https://arm.sputniknews.ru/20260410/hzbvollahy-pataskhanum-e-israjelakan-harvatsnerin-inch-e-katarvum-merdzavvor-arevelqum-100845378.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0a/100843118_126:0:1566:1080_1920x0_80_0_0_a9fde24b277fd6933c0d4b4703051e12.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լիբանան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, հրադադար, հզբոլլահ

լիբանան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, հրադադար, հզբոլլահ

Բաժանորդագրվել

Սրացում է արձանագրվում ինչպես «ցամաքում», այնպես էլ դիվանագիտական հարթությունում։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Իրանի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ՝ չնայած հայտարարված հրադադարին: Ներկայացնում ենք Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։

Հակամարտության ինտենսիվ ռազմական փուլը շարունակվում է: Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Լիբանանի հարավում գտնվող օբյեկտներին` հայտարարելով, որ «Հզբոլլահի» ենթակառուցվածքներ և հրամանատարական կետեր են խոցվել: «Հզբոլլահը» հայտնում է, որ հարձակվել է Թել Ավիվի շրջաններից մեկի վրա։

Միաժամանակ ակտիվ ցամաքային մարտեր են ընթանում, իսրայելական ստորաբաժանումները փորձում են առաջխաղացում իրականացնել դեպի լիբանանյան տարածքի խորքեր։

Այս ֆոնին վատթարանում է մարդասիրական իրավիճակը: Բեյրութում փրկարարները շարունակում են մաքրել ավիահարվածներից հետո առաջացած փլատակները։ Վերջին տվյալներով` միայն մեկ օրում զոհվել է 303 մարդ, շուրջ 1150-ը՝ վիրավորվել:

Սրացում է նկատվում նաև դիվանագիտական մակարդակում։ Ըստ «Tasnim»–ի աղբյուրների` Իրանը հրաժարվում է ԱՄՆ–ի հետ բանակցություններից, քանի դեռ Լիբանանի վրա հարձակումները չեն դադարել։ Գործակալության աղբյուրը հերքում է լուրն այն մասին, որ իրանական պատվիրակությունը Պակիստանի մայրաքաղաք է ժամանել։

Հավելյալ լարվածություն է առաջացնում ԱՄՆ–ի հռետորաբանությունը։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կատարում Հորմուզի նեղուցի վերաբերյալ պայմանավորվածությունը։

Միևնույն ժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պնդում է, որ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո որևէ երկրի հարվածներ չի հասցրել։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարեց, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։

Leave a comment