Ֆրանցիսկոս պապի մղձավանջը․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը նոր նամակ է գրել կալանավայրից․

«Ֆրանցիսկոս պապի մղձավանջը։

Ֆրանցիսկոս պապ – Հրավիրում եմ միասին Տերունական աղոթք ասել

ՆՓ – Կներեք, բայց ես միայն «Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօրը» կասեմ

Ֆրանցիսկոս պապ – Դուք նահատակության հզոր պատմություն ունեցող ազգ եք

ՆՓ – Չէ, մենք ուզում ենք ապրել, պարզապես ապրել (պատմական բան ասացի)

Ֆրանցիսկոս պապը ժպտաց և մտքում փառք տվեց Աստծուն, որ իր դիմաց Իտալիայի վարչապետը չէր՝ աղոթելով «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ ի չարէ»։

Վարագույր!

Հոգևոր Հայաստանը հաղթելու է «ստի և կեղծիքի Հայաստանին»

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան

08.04.2026»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment