Թեհրանի հայկական եկեղեցում Ալի Խամենեիի հիշատակին նվիրված արարողություն է անցկացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թեհրանի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցում  Իրանի նախկին գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հիշատակին նվիրված արարողություն է անցկացվել, հայտնում է Al Jazeera-ն։

Նշվում է, որ արարողություն է անցկացվել՝ նվիրված Ալի Խամենեիի`ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սպանության 40-րդ օրվան՝ ի նշան կրոնական համայնքներում ազգային միասնություն հաստատելու պաշտոնական ջանքերի։

Հավելենք, որ Թեհրանում իրանցիները նշել են այաթոլլա Ալի Խամենեիի 40-օրյա սգի ավարտը։ Պետական ​​հեռուստատեսությունը ցուցադրել  է  քաղաքի կենտրոնից կադրեր, որտեղ երևում է նախկին գերագույն առաջնորդի հիշատակը սգացող ամբոխը։

 

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

Leave a comment