Արտագնա նիստում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի 3 մույթերի վրա կատարված աշխատանքներ գնահատվել են բավարար

Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի արտագնա նիստ՝ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորությամբ:

Նիստի նպատակն էր տեղում հետևել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին և իրականացնել մշտադիտարկում։

Արտագնա նիստի ընթացքում գիտամեթոդական խորհրդի անդամները, հուշահամալիրի նախագծի հեղինակային խմբի ճարտարապետների և կապալառու շինարարական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ, ուսումնասիրել են հուշահամալիրի երեք մույթերի վրա իրականացված աշխատանքները՝ որպես ամփոփում նշելով, որ կատարված աշխատանքների արդյունքները գնահատվում են բավարար։

Քննարկման ընթացքում առանձնահատուկ կարևորվել է հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար սահմանված ժամկետների պահպանման անհրաժեշտությունը։

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment