Ինչ տեսք ունի քարտեզի վրա հայ-ադրբեջանական սահմանազատումը Կիրանցի հատվածում. բացառիկ

https://arm.sputniknews.ru/20260409/inch-tesq-uni-qartezi-vra-haj-adrbejanakan-sahmanazatumy-kiranci-hatvatsum-bacarik-100825975.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Դավիթ Գալստյան

https://cdn.am.sputniknews.ru/img/38/93/389356_199:0:1401:1202_100x100_80_0_0_1ad9f6e1e2688affe34d57a07f48b6ee.jpg.webp

Դավիթ Գալստյան

https://cdn.am.sputniknews.ru/img/38/93/389356_199:0:1401:1202_100x100_80_0_0_1ad9f6e1e2688affe34d57a07f48b6ee.jpg.webp

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/06/96616990_84:0:1417:1000_1920x0_80_0_0_599047783f747004e6157299889120f0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

քարտեզ, սահմանազատման կանոնակարգ, սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային կանոնակարգ, սահմանազատում, դեմարկացիա, բերքաբեր, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, տավուշ, հեղինակներ

քարտեզ, սահմանազատման կանոնակարգ, սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային կանոնակարգ, սահմանազատում, դեմարկացիա, բերքաբեր, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, տավուշ, հեղինակներ

Բաժանորդագրվել

Էքսկլյուզիվ

Հայկական զինված ուժերը հետ են քաշվել մի քանի դիրքերից։

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանց գյուղի շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման արդյունքն արդեն տեսանելի է քարտեզի վրա։ Sputnik Արմենիայի թղթակիցը տևական ժամանակ հետևել է տվյալների թարմացմանը։
Հայաստանն ու Ադրբեջանը դեռ 2024 թվականին պայմանավորվել և սահմանազատում ու սահմանագծում էին իրականացրել Բաղանիսի և Բերքաբերի միջև ընկած մի քանի հատվածներում։
Դրանից հետո Հայաստանի պատկան մարմինները մեր բազմաթիվ հարցումներին ի պատասխան հրաժարվում էին տրամադրել սահմանային սյուների կոորդինատները՝ պատճառ բերելով «գաղտնիությունը»։ Ընդ որում՝ ողջ գործընթացը, այդ թվում՝ սյուների տեղադրումը, իրականացվել է Ադրբեջանի հետ համատեղ։

Ճշգրիտ կոորդինատների բացակայության պատճառով դժվար էր քարտեզի վրա նշմարել սահմանագծումից հետո գետնի վրա տեղի ունեցած իրական փոփոխությունները։

Այժմ արդեն թարմացված տվյալները հնարավորություն են տալիս ներկայացնել այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել մասնավորապես Կիրանց գյուղի շրջանում։

Google Earth-ի արբանյակային լուսանկարում դեղինով պատկերված է սահմանը՝ ըստ Google-ի։ Կարմիրով մենք նշել ենք այն սահմանը, որն անցկացվել է գետնի վրա սահմանազատման և սահմանագծման արդյունքում՝ հիմնվելով ԽՍՀՄ ԶՈւ Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզի վրա։

Շագանակագույնով նշել ենք մոտավոր տարածքը, որի նկատմամբ վերահսկողություն է ստացել Ադրբեջանը։

Սահմանազատված սահմանին տեղադրված է ցանկապատ և փշալար, իսկ Կիրանցի դպրոցի հարևանությամբ մի փոքր հատվածում պատ է կառուցված։

Գործընթացի արդյունքում հայկական զինված ուժերը հետ են քաշվել մի քանի դիրքերից։ Եվ եթե որոշ դիրքերի հետքաշումը տեղավորվում է սահմանազատման տրամաբանության մեջ, ապա անհասկանալի է, թե ինչու է Հայաստանը հանել Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող դիրքը, որը սահմանազատման գոտուց դուրս էր։

Այս մասին մենք նախկինում մանրամասն գրել էինք. արբանյակային լուսանկարներն ապացուցում են, որ այն այլևս չկա։

Leave a comment