Նեթանյահուն հանձնարարել է ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանձնարարել է ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ:


«Ի պատասխան Լիբանանի՝ ուղիղ բանակցություններ վարելու բազմաթիվ խնդրանքների՝ երեկ հանձնարարել եմ նախարարների կաբինետին՝ հնարավորինս սեղմ ժամկետներում բանակցություններ սկսել Լիբանանի հետ։ Բանակցությունների ուշադրության կենտրոնում կլինեն «Հըզբոլլահի» զինաթափումն ու Իսրայելի և Լիբանանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատումը:


Իսրայելը նաև ողջունում է Լիբանանի վարչապետի այսօրվա կոչը Բեյրութի ապառազմականացման վերաբերյալ»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը։

Դիտումների քանակ5

Leave a comment