Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացավ Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից իրականացվող «Եվրոպական միությունը երիտասարդների համար․ եկեք խոսենք այն մասին, ինչը միավորում է մեզ» նախաձեռնության հանդիպում-քննարկումը։
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն իր խոսքում ընդգծեց կրթության կարևորությունը ԵՄ-Հայաստան հարաբերությունների համատեքստում՝ կարևորելով որակյալ կրթության հասանելիությունը և միջազգային ծրագրերին մասնակցությունը։
Շնորհակալություն Հայաստանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանին՝ ջերմ հյուրընկալության և իհարկե «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությանը՝ մոդերացիայի և աջակցության համար։