«Արծվի թևեր»-ի հարևանությամբ մեքենաներ են բախվել․ տուժածներից մեկն անչափահաս է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Արծվի թևերի» հարևանությամբ «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia» մակնիշի, վերջինն էլ «Dodge» մակնիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 վարորդները և 1 անչափահաս ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment