Հայաստանի ու Ղազախստանի արտգործնախարարները հանդիպում են անցկացրել Երևանում

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունում այսօր կայացել է Հայաստանի ու Ղազախստանի պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։

Ընդլայնված կազմով հանդիպմանը նախորդել է արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Երմեկ Կոշերբաևի առանձնազրույցը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր չէր բացառել, որ ղազախական պատվիրակության հետ հանդիպմանը կխոսեն նաև «Հարավկովկասյան երկաթուղու» մասին, ինչպես նաև Հայաստանը Ղազախստանին կառաջարկի TRIPP–ի շրջանակում օգտագործել իր երկաթուղու հնարավորությունները։

Leave a comment