Ձևակերպել է քիչ, վճարել՝ շատ․ ընկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել․ ՔԿ

Հասարակություն

09.04.2026 | 16:25

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ընկերության տնօրենը 5 տարի շարունակ աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել՝ ձևակերպել է  քիչ, վճարել է շատ։  Նշվում է, որ պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել է։

«ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում 2026 թվականի ապրիլի 6-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերության տնօրենը հարկերը թաքցնելու նպատակով՝ 2020-2025 թվականների ընթացքում որպես ապակեգործ, բանվոր, փաթեթավորող, ձուլման վառարանի և թրծման հոսքագծի 56 աշխատակցից՝ յուրաքանչյուրի կողմից փաստացի ամսական 90.000-180.000 ՀՀ դրամ գումար աշխատավարձ ստանալու պայմաններում, փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է մտցրել՝ նույն աշխատակիցների կողմից ամսական ընդամենը 50.000-70.000 ՀՀ դրամ աշխատավարձ ստանալու վերաբերյալ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 11 մլն 222 հզր 728 ՀՀ դրամը վերականգնվել է»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment