Վրաց-ադրբեջանական սահմանի մոտ թուրքական ինքանթիռը վթարից առաջ որևէ խնդիր չի ունեցել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ թռիչքային տվյալների գրանցիչի և տեխնիկական փորձաքննության արդյունքներով՝ մինչև թուրքական C-130 ռազմական ինքնաթիռի կործանումը Վրաստան–Ադրբեջան սահմանի մոտ, անձնակազմի հաղորդակցություններում, ինքնաթիռի համակարգերում, շարժիչներում կամ պտուտակներում որևէ խափանում չի արձանագրվել։

Նախարարությունը հավելել է, որ դեպքը զարգացել է հանկարծակի, և առկա գրանցիչի տվյալները չեն պարունակում լրացուցիչ տեղեկություն, որը կարող է պարզաբանել կործանման պատճառը։

Հետաքննության ընթացքի վերաբերյալ վերջին հայտարարությունում նշվում է, որ թռիչքային տվյալների գրանցիչի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ, թվային տվյալների համաձայն, ամեն ինչ նորմալ է ընթացել մինչև վթարի պահը։

Leave a comment