Իրանի պահանջների ցանկի առաջին նախագիծը գրվել է ChatGPT-ի միջոցով․ Վենս

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը կարծում է, որ Իրանն օգտագործել է ChatGPT-ին՝ իր տասը կետից բաղկացած պահանջների առաջին տարբերակը ձևակերպելու համար: Reuters-ը մեջբերել է պաշտոնյայի խոսքերը։

Վենսի խոսքով՝ Թեհրանը ներկայացրել է պահանջների երեք փաթեթ: «Կար երկրորդ՝ 10 կետից բաղկացած առաջարկ, որը շատ ավելի ողջամիտ էր։ Սա այն առաջարկն է, որի մասին խոսում էր նախագահը, և դա համապատասխանում է իրականությանը երեկվա դրությամբ»,- ասել է փոխնախագահը։

Վենսի կարծիքով՝ երրորդ առաջարկն ավելի ծայրահեղ էր, քան առաջինը, բայց հենց այն էր, որը շրջանառվում էր սոցիալական ցանցերում։

Leave a comment